Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանի ապակառուցողական կուրսը կպահպանվի․ Ալեքսանդր Սեմչենկո
15 Սեպտեմբերի 2026, 21:15
Քաղաքագետ Ալեքսանդր Սեմչենկոն Alpha News-ի հետ զրույցում գնահատել է ռուս-հայկական երկխոսության հեռանկարները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպման նախաշեմին։
«Ես Փաշինյանից որևէ լավ բան չեմ ակնկալում։ Փաշինյանը կարող է ինչ-որ բան խոստանալ, նույնիսկ Պուտինից որոշ լրացուցիչ արտոնություններ ստանալ՝ գազի գնի, հայկական ապրանքների՝ ռուսական շուկա մուտքի, ինչպես նաև ռուսական այն ապրանքների հարցում, որոնք արտոնյալ պայմաններով կմտնեն Հայաստան։ Բայց միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերություններում նրա ապակառուցողական քաղաքականությունը չի փոխվի։
Նրան իշխանության չեն բերել Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար։ Նա չի գործում հայ ժողովրդի շահերից ելնելով, այլ սպասարկում է Հայաստանից ու Ռուսաստանից դուրս գտնվող ֆինանսատնտեսական խմբերի շահերը։ Այդ խմբերի նպատակները չեն փոխվել․ հետևաբար չի փոխվի նաև Փաշինյանի իրական դիրքորոշումը»,- նշել է Սեմչենկոն։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանը, չնայած ՀԱՊԿ-ին պաշտոնական անդամակցությանը և պաշտոնական մակարդակով դաշնակցային հարաբերությունների պահպանմանը, փաստացի դադարել է Ռուսաստանի դաշնակիցը լինելուց։