Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Ո՞ր տարածքները հանձնելու համար է Փաշինյանը ցանկանում հանրաքվե անցկացնել

20 Հունիսի 2024, 12:45

(Փաշինյանը հայտարարեց ոչ միայն տարածքային զիջումների, այլև ՀՀ տարածքների հավանական օկուպացիայի մասին)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ նույնիսկ հնարավոր է Ադրբեջանի հետ տարածքների փոխանակման հանրաքվե անցկացնել, անարժանապես աննկատ է մնացել: «Կարող է ինչ-որ պահի Հայաստանն ու Ադրբեջանը քննարկեն, թե՝ 100 քառակուսի մենք զիջենք, 100 քառակուսի էլ՝ իրենք, բայց սա պետք է արվի հանրաքվեով»,- Սյունիքում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ցավոք սրտի, Հայաստանում ներքաղաքական գործընթացների ակտիվ դերակատարներից ոչ մեկն այս հարցում հստակ պարզաբանումներ չի պահանջել Փաշինյանից՝ ի՞նչ տարածքների մասին է խոսքը։ Հայաստանի ո՞ր շրջաններում են գտնվում այդ տարածքները, թե՞ այս կերպ Փաշինյանը կփորձի լեգիտիմացնել ադրբեջանական օկուպացիան, հիշենք, որ 2021-2022 թվականներից ադրբեջանական զորքերը օկուպացրել են Հայաստանի Հանրապետության մի շարք տարածքներ։

Նկատենք նաև, որ Փաշինյանի այս հայտարարությանը զուգահեռ ևս 2 գործընթաց է ընթանում.

1. ՀՀ իշխանությունները հայտարարում են ԱՄՆ-ի հետ փաստաթուղթ ստորագրելու իրենց ձգտման մասին, որը թղթի վրա կարձանագրի Երևանի և Վաշինգտոնի հարաբերությունների բարձրացումը ռազմավարական բնույթի գործընկերության մակարդակի։ Եվ սա այն իրավիճակում, երբ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը «Ազատության» հետ զրույցում ոչ միայն փաստացի ՉԻ ասում, որ ԱՄՆ-ը կարող է երաշխավորել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, այլ նույնիսկ հայտարարում է, որ ԱՄՆ-ը չի լինի Երևանի և Բաքվի միջև այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» կետերի պահպանման երաշխավորը, քանի որ, մեջբերենք, «Ոչ մի կողմ իրենց չի խնդրել այդ դերն ունենալ:»։ Այսինքն՝ Վաշինգտոնն արդեն լվացել է ձեռքերը ապագա հնարավոր ցնցումներից։

2. Մոսկվան, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի միջոցով, արդեն փաստացի հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանական քաղաքականության և արտաքին քաղաքական վեկտորի վերջնական փոխակերպումից հետո դեպի Արևմուտք, ՌԴ-ն կխզի անվտանգության ոլորտում հարաբերությունները Հայաստանի հետ, և հայ ժողովուրդը կզգա, որ ամերիկացիներն հայերին տվել են ոչ թե իրական, այլ «թղթե անվտանգության հովանոց»:

Այս բոլոր գործընթացների արդյունքում Փաշինյանը հանրաքվեի միջոցով ոչ միայն կփորձի լեգիտիմացնել Հայաստանի Հանրապետության տարածքների հանձնումը, դրա պատասխանատվության մի մասը գցելով ժողովրդի վրա (որը, ամենայն հավանականությամբ, «ճիշտ» կքվեարկի հանրաքվեի ժամանակ , քանի որ ժամանակակից Հայաստանում կարևոր է ոչ թե ինչպես են քվեարկում, այլ՝ ով և ինչպես է հաշվում), ամենայն հավանականությամբ, նույն հանրաքվեի միջոցով նա կյանքի կկոչի այն գաղափարը, որ Հայաստանը պետք է լինի ոչ դաշինքային կարգավիճակ ունեցող երկիր (պատահական չէ, որ Փաշինյանը այս մասին կրկին հիշեց անցյալ շաբաթ), և արդյունքում Հայաստանը կհայտնվի առանց իրական անվտանգության երաշխիքների, իսկ Բաքուն կվերահսկվի Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող մի շարք կարևորագույն տրանսպորտային հանգույցներ։

Ինքներդ պատասխանեք հարցին՝ սրանից հետո որքանո՞վ կարող է իրատեսական լինել Բաքվի նոր ագրեսիան Հայաստանի դեմ։ Պատասխանեք նաև հարցին՝ ինչպե՞ս կարձագանքեն Վաշինգտոնը և Փարիզը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի դեպքում։

Պատասխանեք նաև հարցին՝ ինչպես կարձագանքեն ագրեսիային Թեհրանում և Մոսկվայում։ Ի՞նչ եք կարծում, այդ դեպքում որքանով է իրատեսական Հայաստանի տարածքների օկուպացիան։

Մտածե՛ք այդ մասին…»։