Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Փաշինյանի ընկերը ոչ թե Պուտի՞նն է, այլ Զելենսկի՞ն

13 Օգոստոսի 2026, 21:00

(Հայաստանի տնտեսությանը ծանր ժամանակներ են սպասվում)

«Չնայած նախընտրական շրջանի այն բարձրաձայն հրապարակային հավաստիացումներին, թե Վլադիմիր Պուտինն իր ընկերն է, իսկ Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններում ծագած բոլոր տարաձայնությունները վերջնականապես կկարգավորվեն ընտրություններից հետո, Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ծայրահեղ բարդ իրավիճակում: Կուտակված խնդիրները գործնականում լուծել չի հաջողվում, պատժամիջոցներն ավելանում են, ինչի հետևանքով Հայաստանի ղեկավարությունն ընտրում է ուղղակի շանտաժի և Մոսկվայի հետ առճակատման մեջ խաղադրույքները համակարգված բարձրացնելու ճանապարհը:

Երևանը գործում է՝ հույս ունենալով, որ ինչ-որ պահի ռուսական կողմը կնախընտրի չխորացնել հակամարտությունը և հետ քայլ կանի: Հենց այս տրամաբանական մոտեցմամբ են բացատրվում «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) կոնցեսիայի շուրջ կտրուկ հայտարարությունները, ռուսական խոշոր բիզնեսի վրա ուժեղացող ճնշումը, ինչպես նաև Կիևի հետ շփումների ցուցադրական դրսևորումը:

Վերանշանակումից անմիջապես հետո Հայաստանի առանցքային պաշտոնյաները հեռախոսազրույցների շարք ունեցան ուկրաինացի գործընկերների հետ: Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, բանակցություններ վարեց Վլադիմիր Զելենսկու հետ, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ քննարկեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, իսկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կապ հաստատեց Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ:

Շարունակվող աշխարհաքաղաքական ճգնաժամի ֆոնին ուկրաինական ղեկավարության հետ նման համաժամանակյա և ընդգծված շփումը գիտակցված ազդանշան է թվում Մոսկվային: Երևանը ցուցադրաբար ի ցույց է դնում նոր գործընկերներ փնտրելու պատրաստակամությունը՝ նույնիսկ նրանց, ովքեր պատերազմում են ՌԴ-ի դեմ՝ նպատակ դնելով հասնել Մոսկվայի ռազմավարական պարտությանը և կառուցել փոխգործակցության այլընտրանքային առանցքներ՝ արհամարհելով ավանդական դաշնակցային տրամաբանությունը:

Զուգահեռաբար, ՀՀ իշխանություններն ուժեղացնում են ճնշումը Ռուսաստանի հետ կապված տնտեսական հատվածի վրա: Վառ օրինակ դարձավ Փաշինյանի հրապարակային հանձնարարականը իրավապահ մարմիններին՝ «սուրճի հրավիրել» դեպի ՌԴ ալկոհոլի արտահանմամբ զբաղվող «Լուդինգ» ընկերության սեփականատերերին՝ ենթադրյալ անբարեխիղճ մրցակցության պատճառով: Ոչ պակաս ցուցադրական է թվում նաև ՀԿԵ-ի՝ «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկության շուրջ հռետորաբանությունը: Հայաստանի վարչապետը հնչեցնում է կոնցեսիան մասնավոր ընկերություններին փոխանցելու սցենարներ, որոնց դեպքում Ռուսաստանը կմնա միայն փոքրամասնական (մինորիտար) բաժնետեր, կամ լիցենզիան ըստ ֆունկցիոնալի բաժանելու տարբերակներ:

Եվ թեև նման հայտարարություններն ուղեկցվում են հարցը «ընկերաբար» լուծելու ցանկության մասին վերապահումներով, բուն թեմայի արծարծումը, ներառյալ հնարավոր 2 միլիարդ դոլարի ֆինանսական պահանջների հիշատակումը, վկայում է բազային համաձայնությունները խախտելու մտադրության մասին:

Այնուամենայնիվ, գործնական փորձը ցույց է տալիս, որ Մոսկվայի զիջողամտության վրա հույս դնելը խորապես սխալ է: Պուտինի յուրաքանչյուր հաջորդ առաջարկն ավելի կոշտ է լինում, քան նախորդը (Վլադիմիր Զելենսկին ստել չի թողնի), իսկ Հայաստանի մանևրելու տարածությունը հետևողականորեն կրճատվում է: Ընդ որում, ռուսական կողմի ցուցաբերած վճռականությունը հստակ ցույց է տալիս, որ 2018 թվականի քաղտեխնոլոգիական հնարքն այլևս չի աշխատի: Մոսկվայում գերազանց հասկանում են. երբ մի քաղաքական գործչին փոխարինում են մյուսով, բայց երկուսն էլ հետևողականորեն իրականացնում են միևնույն աշխարհաքաղաքական նախագիծը՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու ուղղությամբ, իսկական գործընկերության մասին խոսք լինել չի կարող:

Երևանի փորձը՝ վտանգավոր խաղ խաղալ հակասությունների վրա և փոխել արտաքին քաղաքականության վեկտորները, անխուսափելիորեն կհանգեցնի ծանր հետևանքների հենց Հայաստանի համար: Ռուսաստանի պատասխան քայլերը կարող են կրել ոչ թե էմոցիոնալ, այլ պրագմատիկ տնտեսական բնույթ՝ էներգակիրների արտոնյալ գների վերանայումից մինչև հայկական արտահանման և աշխատանքային միգրացիայի պայմանների խստացում: Հաշվի առնելով երկրի խորը տնտեսական կախվածությունը ռուսական շուկայից և ենթակառուցվածքներից, նման սցենարը նշանակում է Հայաստանի տնտեսության համար անխուսափելիորեն ծայրահեղ դժվար ժամանակների սկիզբ, որի համար պատասխանատվությունն անձամբ կրում է Նիկոլ Փաշինյանը:

Մտածե՛ք այս մասին…»։