Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Պայթյունը խլեց ամուսնուս, թուրքը՝ հայրենիքս. Արցախյան բռնագաղթ. վկայություններ #6

17 Հոկտեմբերի 2023, 15:35

Արցախյան առաջին պատերազմում Անժելիկա Սարգիսովան կորցրել է հորը, երեք տասնամյակ անց Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով Անժելիկան կորցրեց նաեւ հայրենիքը, իսկ բենզինի պահեստի պայթյունը խլեց նրա ամուսնուն՝ Մհեր Հյուսնունցին:

«Առաջին պատերազմի ժամանակ հայրս զոհվել էր, մայրս դժվարությամբ մեզ պահել, մեծացրել է, փոքրուց զգացել էինք, թե ինչ է ցավը, բայց էս մեկն արդեն վերջն է»,- Alpha News-ի հետ զրույցում ասում է Անժելիկան՝ պատմելով Արցախից հարկադրված դուրս գալու եւ ամուսնու մահվան հանգամանքների մասին:

«Բոլոր իրերը հավաքել էինք, ամեն ինչ պատրաստ էր, մնում էր մեքենայի մեջ բենզին լցնեինք ու շարժվեինք: Մեքենայի մեջ մի քիչ կար, բայց բավարար չէր, ամուսինս ասեց, որ գոնե 5 լիտր վերցնեմ՝ մինչեւ Գորիս կհասնեմ»,- պատմում է Անժելիկան ու հիշում անծանոթի զանգը, որը ամուսնու՝ պայթյունից տուժելու գույժը հայտնեց:

Անժելիկայի ամուսնուն նախ տեղափոխել են Խոջալուի հիվանդանոց: Մհերը սկզբնական շրջանում գիտակցություն է ունեցել, հենց նա է կնոջ համարը տվել անծանոթին, որ տեղեկացնի դեպքի մասին Անժելիկային:

«Ինձ ասացին, որ իմ՝ Խոջալու գնալը չարժե, որովհետեւ պայթյունից տուժածներին տեղափոխելու են Ստեփանակերտի հիվանդանոց, հարեւանուհուս հետ գնացինք էդտեղ, նրա ամուսինն էլ էր Մհերի հետ գնացել բենզինի, բոլորը սենյակները հատ-հատ ստուգեցինք, մարդիկ արդեն մահացած էին, մի մասն էլ անճանաչելի էր, հետո պարզվեց, որ Մհերի վիճկան էնքան ծանր է, որ իրեն թողել են Խոջալույում, հաջորդ օրը գնացի Խոջալու, տեսա, որ վերակենդանացման բաժանմունքում Մհերը մենակ պառկած է, ասացին՝ չմոտենաք, հիմա իրեն տեղափոխելու են օդանավակայան, որ տանեն Երեւան, հասցրեցինք էստեղ, երկու օր ապրեց, հետո չդիմացավ, երկու անգամ սիրտը կանգնել էր, վերակենդանացրել էին, բայց երրորդ անգամ սիրտը չդիմացավ»,- պատմում է Անժելիկա Սարգիսովան:

Մանրամասները՝ տեսանյութում: