Քաղաքականության մասին չենք խոսել․ Սամվել Կարապետյանը՝ Վեհափառի հետ հանդիպման մասին

19 Մայիսի 2026, 14:40

Քաղաքականություն

«Իմ և Վեհափառի հանդիպումը նախընտրական փուլում էր, բայց քաղաքականության հետ կապ չուներ։ Դա բարեկամական այցելություն էր Վեհափառի կողմից»,- այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քաղաքականության մասին մեկ բառ չի խոսվել, քանի որ թե՛ Վեհափառը, թե՛ նա գտնվում են ապօրինի հետապնդումների տակ։

«Քննարկել ենք ազգային խնդիրներին, միասնությանը, ինքնության պահպանմանը վերաբերող հարցեր։ Խոսեցինք նաև եկեղեցու շուրջ ծավալված հարձակումների մասին, և հույս հայտնեցինք, որ շատ շուտով այդ ամենը կանգնելու է»,- նշել է Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։