ՔՊ-ի դիրքորոշումը հեռու է ժողովրդավարական լինելուց․ Արամ Վարդևանյան

21 Օգոստոսի 2026, 16:36

Հայեր

Ժողովուրդը ոչ թե «Քաղաքացիական պայմանագրին» տվել է բացարձակ իշխանություն՝ որոշելու, թե ընդդիմության առաջադրած թեկնածուներին ընտրի՞, թե՞ ոչ, այլ պետք է ապահովի նրանց ընտրությունը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով մշտական հանձնաժողովի նախագահների ընտրության գործընթացին։

Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը հեռու է ժողովրդավարական լինելուց։

Արամ Վարդևանյանը մատնանշել է իշխող ուժի վարքագծում առկա քաղաքական երկակի ստանդարտները՝ հավելելով, որ հանրությունը հստակ տեսնում է իրականությունը։

«Ինչը լավ է, դա բացառապես ձեր շնորհքն է, ինչը վատն է՝ դուք զրո առնչություն ունեք դրա հետ․․․ Բայց մի գաղտնիք բացահայտեմ․ ժողովուրդն արդեն դա նկատում է, հարգելի՛ գործընկերներ, դրա համար դուք 50 պլյուս 1 վստահություն չունեք»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը։