Շատ կարևոր է ապահովել իսկական լեգիտիմ իշխանություն. Սամվել Կարապետյան
07 Հունիսի 2026, 12:36
Այն, ինչ արեցին «Ուժեղ Հայաստան» դաշինքի նկատմամբ, հերթական անշնորհքությունն էր։ Լրագրողների հետո զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն՝ անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցության ԿԸՀ ներկայացրած դիմումին։
«Բայց ուրախ եմ, որ նույնիսկ անգամ իրենց այդ փոքրիկ ուղեղով կարողացան ճիշտ գնահատել իրավիճակը և ճիշտ ընտրություն կատարեցին»,- հավելել նա։
Խոսելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի նկատմամբ իրականացվող գործողությունների մասին՝ Սամվել Կարապետյանն ասաց, որ հիմա ձերբակալություններ և կալանավորումներ են իրականացնում իրենց աջակիցների նկատմամբ․ «Այսօր էլ են շատերին ձերբակալել, երեկ էլ 100-ից ավելի մարդ են ձերբակալել, բայց ոչինչ, սարսափելի բան չկա», — ընդգծեց նա։
Նա հերքեց ընտրակաշառք բաժանելու մասին տեղեկությունները՝ հավելելով, որ եթե ընտրակաշառք բաժանած լինեին, հիմա իրեն էլ կալանավորած կլինեին։
Անդրադառնալով ընտրություններին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդն ասաց, որ այսօր նա ընտրության է եկել բարձր տրամադրությամբ և մարտական։ «Ինչպես երևում է՝ այսօր բոլորն են մարտական տրամադրված, և կարևոր է ապահովել իսկական լեգիտիմ իշխանություն, որ վերջապես հնարավորություն ունենանք մենք որոշենք մեր երկրի ապագան, որ թե դրսից որոշեն»,- նշեց նա։
Հարցին, թե հետընտրական ինչ զարգացումների է սպասում, Սամվել Կարապետյանն հայտնեց՝ կցանկանար, որ երկիրը չտանեին նոր ցնցումների, քանի որ ամեն մի ցնցում հետ է գցում մեր երկրի զարգացումը։
Նա նաև անդրադարձավ Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ ընդգծելով, որ Հայաստանը բոլոր երկրների հետ պետք է ունենա լավ հարաբերություններ, բալանսը միանշանակ է լինելու։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների արտահանման արգելքին, Կարապետյանը նշեց, որ դրանից տուժում են հայ գործարարներն ու հայ ժողովուրդը, իսկ ցանկացած քայլ, որ արվում է որևէ երկրի կողմից, և որի հետևանքով տուժում է հայ ժողովուրդը, ապա չի կարող դա ընդունել։