Ռազմիկ Մանսուրյան․ Նա գիտեր երջանկության մեխանիկան

23 Ապրիլի 2024, 23:58

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Ապրիլի 23-ին հայտնի օպերային երգիչ և դերասան Ռազմիկ Մանսուրյանի ծննդյան օրն է:

Կան մարդիկ, որոնք հաճախ չեն հայտնվում տեսադաշտում և էկրաններին, սակայն նրանց հիշում են, սիրում և միշտ սպասում։ Հատկապես, երբ այդ մարդը հիշողություն է քո գեղեցիկ երիտասարդությունից կամ մանկությունից: Ռազմիկ Մանսուրյանը հենց այն մարդն է, ով չի սիրում ավելորդ ուշադրություն, ավելին՝ նրան ամենևին էլ պետք չեն պարգևներ, մրցանակներ, կարմիր գորգեր, սակայն հանդիսատեսը առանց դրանց էլ նրան սիրում է:

Ռազմիկ Մանսուրյանը ծնվել է 1958 թվականին Երևանում, գերազանցությամբ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժինը: Աշխատել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնում:

Մանսուրյանը նաև ֆիլմերում է նկարահանվել, որոնցից կարելի է առանձնացնել «Երջանկության մեխանիկա» ֆիլմը: Հենց այդ ժամանակ էլ նրան նկատել է Արամ Խաչատրյանը, որը դեռ երիտասարդ Ռազմիկին մի քանի խրատ է տվել ու նույնիսկ գովել։

Այդ դերը Մանսուրյանին բերեց խլացուցիչ հաջողություն և կարիերայի վերելք։ Նա դեռ հիշում է իր կյանքի այս հիանալի շրջանը և շնորհակալություն հայտնում ճակատագրին նման հնարավորության համար:

Այժմ Ռազմիկ Մանսուրյանն ընտանիքի հետ ապրում է ԱՄՆ-ում, սակայն ոչ մի վայրկյան չի մոռանում հայրենիքի մասին։

Alpha News-ը հարցազրույց է արել Ռազմիկ Մանսուրյանի հետ «էթնիկ կոդ» նախագծի շրջանակներում, որը կարող եք դիտել մեր Յութուբյան ալիքով: