ՌԴ նախագահի հրամանագրով հրշեջ Արմեն Տերտերյանը պարգևատրվել է մեդալով
02 Հոկտեմբերի 2024, 09:20
Ռուսաստանի ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի 44 հրշեջ-փրկարարական մասի պահակախմբի պետի օգնական Արմեն Տերտերյանը ՌԴ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հրդեհի ժամանակ խիզախության համար» մեդալով:
2023 թվականի մայիսի 3-ին Թեմրյուկի շրջանի Վոլնա գյուղի նավթաբազայում խոշոր հրդեհը մարելու գործում ցուցաբերած նրա քաջությունն ու հերոսությունը գնահատել են այս մրցանակով: Հրշեջների օպերատիվ և համակարգված գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել կանխել կրակի տարածումը հարևան վառելիքի ռեզերվուար և հենց գյուղի վրա։