ՌԴ նախագահը «Հերոսուհի մայր» կոչում է շնորհել Կարինե Բաղդասարյանին

26 Հունվարի 2025, 21:04

Հայեր

Ընտանիքի ինստիտուտի ամրապնդման գործում ունեցած մեծ վաստակի համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Վլադիմիրի մարզից Կարինե Բաղդասարյանին շնորհվել է «Հերոսուհի մայր» կոչում:

«Հերոսուհի մայր»-ը ՌԴ բարձրագույն կոչումն է, որը շնորհվում է Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող մայրերին, որոնք ծնել և մեծացրել են տասը և ավելի երեխաներ, որոնք ևս Ռուսաստանի քաղաքացիներ են: