ՌԴ ղեկավարն այլևս խոսում է ոչ թե քաղաքական պետական էլիտաների, այլ հայ ժողովրդի հետ․ Ալեն Ղևոնդյան
13 Մայիսի 2026, 21:20
«Ներկայիս իշխանությանը թվում է, թե աշխարհը պտտվում է Հայաստանի շուրջ, բայց ամենևին այդպես չէ»,- այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին:
Նրա խոսքով՝ Հայաստանն ինքն է որոշում՝ կործանվել, թե ոչ, իսկ ՌԴ-ն նոր, շատ հետաքրքիր օրինաչափություն ունի․ «ՌԴ ղեկավարն այլևս խոսում է ոչ թե քաղաքական պետական էլիտաների, այլ հայ ժողովրդի հետ, ինչը շատ լուրջ ազդանշան է»։
Նա նշել է, որ ՌԴ-ն դիմում է ՀՀ իշխանությանը, որ կողմնորոշվեն ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հարցում:
«ՌԴ-ն նշել է, որ ՀՀ ցանկացած ընտրություն կլինի լեգիտիմ և լեգալ:Լեգալ ճանապարհներից մեկը հանրաքվեի տարբերակն է՝ չնայած մուտքը ԵԱՏՄ հանրաքվեով չի եղել: Պետք է հստակ հասկանալ, որ դա սպառնալիք չէ: Եթե մի համակարգից ուզում ենք դուրս գալ և գնալ մեկ այլ համակարգ, ուրեմն կլինեն համապատասխան հետևանքներ»,- նշել է քաղաքագետը:
Մանրամասները՝ տեսանյութում: