Ռոբերտ Քոչարյանի գործով ԿԸՀ նիստը տեղի կունենա վաղը ՝ ժամը 15:00-ին

16 Հունիսի 2026, 20:22

Քաղաքականություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վաղը ժամը 15: 00-ին կքննի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությունը: ԿԸՀ-ից հայտնում են, որ նիստի ժամը փոխվել է ։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնական միջնորդություն էր ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով ՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ:

Հիմա եթերում