Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում նկարագրվածը հանցագործություն չէ․ Արամ Օրբելյան
25 Օգոստոսի 2026, 13:50
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում նկարագրվածը հանցագործություն չէ։ Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է փաստաբան Արամ Օրբելյանը։
«Այն, ինչ մեղադրանքում նկարագրված է, հանցագործություն չէ, և պարոն Քոչարյանի հետ որևէ առնչություն նկարագրված չէ։ Մենք սա գնահատում ենք քաղաքական գործընթացների համատեքստում»,– նշել է Օրբելյանը։
Փաստաբանի խոսքով՝ այս պահին իրենք ծանոթացել են առաջադրված մեղադրանքին և դրա բովանդակության հետ կապված բազմաթիվ խնդիրներ են տեսնում։