«Ռոսատոմը» պատրաստ է առաջարկել ատոմակայանների մոդելներ, որոնք կլրացնեն Հայաստանի էներգետիկ պակասը. Լիխաչև
06 Հուլիսի 2026, 17:30
«Ռոսատոմը» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան՝ տասնամյակներ շարունակ երկրի էլեկտրաէներգիայի կարիքները բավարարելու համար։ Այս մասին «Վեստի»-ին տված հարցազրույցում ասել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչևը։
«Ներկայումս Հայաստանի էլեկտրաէներգիայի 30%-ն ապահովում է ատոմային էներգիան, սակայն պահանջարկն աճում է, և դա առաջիկա տասնամյակներում կարող է հանգեցնել էներգետիկ հզորությունների պակասի։
Դրան պետք է պատրաստ լինել։ Մեծ կամ միջին հզորության կայան, 1 կամ 2 բլոկ, որոնք տասնամյակների ընթացքում կծածկեն առաջիկա էներգետիկ դեֆիցիտները: Եվ, իհարկե, մենք խորապես համոզված ենք, որ ինքնին ատոմային իրավասությունների, նման արդյունաբերության առկայությունը որակյալ տնտեսության և արդյունաբերության նշան է»,-նշել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչևը։