Ռուսաստանի հետ շանտաժի լեզուն այլևս չի անցնում․ Տիգրան Քոչարյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

24 Օգոստոսի 2026, 16:27

Կարծիք | Քաղաքականություն

«Նիկոլ Փաշինյանն անընդհատ փորձել է շանտաժի լեզվով խոսել Ռուսաստանի հետ։ Եթե ժամանակին ինչ-որ կերպ դա անցնում էր, հիմա այլևս չի անցնում։ Չես ուզո՞ւմ մնալ ՀԱՊԿ-ում, դուրս արի, քեզ ոչ ոք չի պահում»,- այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն առնվազն 2-3 տարի անընդհատ խոսում է ՀԱՊԿ-ում ՀՀ-ի գործունեությունը սառեցնելու մասին։ «Եթե պետք է՝ ՀԱՊԿ-ից դուրս գանք, դե դուրս արի, ի՞նչն է խանգարում։ Ասել ես՝ արա»,- հավելել է Քոչարյանը։

Գլխավոր խմբագրի գնահատմամբ՝ իշխանությունն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությամբ փորձում է քողարկել սեփական ձախողումները։

«Փաշինյանն, իմ կարծիքով, անճարությունից է նման բաների գնում, որովհետև չի կարողանում լուծել արտահանման խնդիրները։ Այսօր մեր խնդիրները բարդում է ընդդիմության վրա, բայց այս ամենի պատճառն իր անտաղանդ արտաքին քաղաքականությունն է»,- ընդգծել է Տիգրան Քոչարյանը։