Ռուսաստանում Արթուր Չիլինգարովի անվան դրամաշնորհներ կստեղծեն
22 Մայիսի 2025, 13:15

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է հրամանագրի նախագիծ պատրաստել ականավոր գիտնական-օվկիանոսագետ, Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտող, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, ԽՍՀՄ հերոս և ՌԴ հերոս Արթուր Չիլինգարովի անվան դրամաշնորհային ծրագիր հիմնելու մասին:
Այս ծրագրով աջակցություն կցուցաբերվի Արկտիկայի երիտասարդական նախագծերին։ ՌԴ նախագահի հանձնարարականը պետք է կատարվի մինչև հուլիսի 1-ը։ Պատասխանատու է նշանակվել վարչապետ Միխայիլ Միշուստինը։