Մենք սկսեցինք հարվածներ հասցնել գրավյալ Պաղեստինում գտնվող կարևոր ռազմական օբյեկտներին․ ԻՀՊԿ

01 Հոկտեմբերի 2024, 21:35

Քաղաքականություն

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտոնական հայտարարություն է տարածել Իրանի կողմից Իսրայելի դեմ հրթիռային գրոհներ սկսելու կապակցությամբ: Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշման հիման վրա և բանակի աջակցությամբ, և ի պատասխան նահատակ Իսմայիլ Հանիեի, նահատակ Սայեդ Հասան Նասրալլայի և նահատակ գեներալ-մայոր Աբբաս Նիլֆորուշանի սպանությանը, մենք սկսեցինք հարվածներ հասցնել գրավյալ Պաղեստինում գտնվող կարևոր ռազմական օբյեկտներին։

Եթե Սիոնիստական ռեժիմը պատասխան տա գործողությանը, նա կբախվի դաժան հարձակումների»։

Նշենք, որ հարձակման հրամանը եղել է Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեինի կողմից։

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելի «երկաթյա գմբեթը» ճեղքվել է։ Զոհերի կամ վիրավորների մասին այս պահին տեղեկություններ չկան։