Սա ընտրակաշառք է. Չարենցավանի բնակիչները՝ թոշակների բարձրացման մասին

22 Ապրիլի 2026, 17:45

Քաղաքականություն

Թոշակների բարձրացումն էական արդյունք չտվեց, քանի որ չբարձրացվածն արդեն իսկ բանի պետք չէր: Նման կարծիք է հայտնել Չարենցավանի բնակիչներից մեկն՝ անդրադառնալով Հայաստանում թոշակների բարձրացման թեմային։

«Թոշակը մարդու օրվա սննդի քառորդ մասն է հազիվ ապահովում։ Ես բարձր թոշակ ստացողների թվում եմ, բայց եթե երեխաներս չլինեին, սոված կմնայի։ Ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, եթե թոշակները բարձրացնենք, ապա ի՞նչ պետք է դա թոշակառուին։ Ճիշտ է, էական ոչինչ չտվեց, պարզապես թոշակառուներին սրանով կաշառեց»,- նշել է հարցման մեկ այլ մասնակից՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերին արված հայտարարությունը, թե «ինչու թոշակառուին տան այդ 10 հազար դրամը, որ չիմանա՞ ինչպես փողն արդյունավետ ծախսի»։

Հարցման մեկ այլ մասնակցի խոսքով՝ Փաշինյանը ծաղրում է թոշակառուներին։

«Ինչու մինչև ընտրությունները չէր բարձրացնում թոշակները, հենց քարոզարշավը մոտեցավ, նոր հիշեց, որ պետք է բարձրացնի։ Բոլորս գիտենք, որ սա և՛ ձևական է, և՛ ընտրակաշառք է»,- ընդգծել է քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։