Սահմանափակումները որպես պատժամիջոց ներկայացնելը մանիպուլյացիա է. Միխայիլ Գալուզինը` ՀՀ-ի մասին
29 Օգոստոսի 2026, 19:15
Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրման սահմանափակումները կապված են բացառապես սանիտարական նորմերի, ոչ թե քաղաքականության հետ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
Նա նշել է, որ Հայաստանի մի շարք պաշտոնյաներ և տեղեկատվական ռեսուրսներ հայկական գյուղմթերքի որոշ կատեգորիաների մատակարարման սահմանափակումները ներկայացնում են որպես Մոսկվայի կողմից պատժամիջոցներ։
«Դրանք մանիպուլյացիաներ են, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն: Ավելին` Հայաստանի ղեկավարությունն էլ է ընդունում, որ այս կամ այն մթերքի որակի հետ կապված խնդիրներ կան»,- նշել է ռուս դիվանագետը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում:
Նա ընդգծել է, որ ռուսական կողմը մշտապես մեծ ուշադրություն է դարձրել բուսասանիտարական հսկողությանը, և պահանջները հայտնի են՝ հայ արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործում, պեստիցիդների նկատմամբ վերահսկողություն, մատակարարումների հետագծելիություն: