Սամարայի մարզում ԱԹՍ-ների հարձակումից վնասվել է Ozon-ի պահեստը

22 Օգոստոսի 2026, 11:40

Քաղաքականություն

Ուկրաինական զինված խմբավորումները հարձակվել են Սամարայի մարզում գտնվող Ozon-ի պահեստի վրա։ Այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։

«Հակառակորդի մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարքեր խոցվել են։ Արդյունաբերական ձեռնարկություններից մեկում վնասներ են արձանագրվել։ Հարված է հասցվել Ozon-ի լոգիստիկ համալիրին», — գրել է նա սոցիալական ցանցում։

Մարզի ղեկավարը հավելել է, որ մի քանի մարդ վիրավորվել է, նրանց ցուցաբերվում է բժշկական օգնություն։

Ozon-ը հայտարարել է, որ Սամարայի մարզում գտնվող պահեստի աշխատանքը դադարեցվում է անորոշ ժամանակով, իսկ լոգիստիկ գործընթացները կվերաբաշխվեն ընկերության մյուս օբյեկտների միջև։ Միաժամանակ ընկերության ամբողջ ցանցը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։

Իր հերթին, ՌԴ-ի ԶՈՒ-ն գիշերը խմբային հարված է հասցրել Կիևում և Կիևի մարզում գտնվող տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտին և լոգիստիկ կենտրոնին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Կիևի մարզում խոցվել է «Բրովարի» լոգիստիկ կենտրոնը՝ խոշոր տեսակավորման համալիրը, որտեղ, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, պահվում էին անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված բաղադրիչներ։

Բացի այդ, ըստ ՊՆ-ի, Չեռնոմորսկի և Յուժնի նավահանգիստներում խոցվել են ռազմական գույքով պահեստներ, ինչպես նաև վառելիքաքսուքային նյութերի տարաներ, որոնք նախատեսված էին Ուկրաինայի զինված ուժերի համար: