Սամվել Երվինյան․ Աշխարհը նվաճած ջութակահարը
25 Հունվարի 2025, 21:57

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հունվարի 25-ը հայտնի ջութակահար Սամվել Երվինյանի ծննդյան օրն է:
Ջութակահար Սամվել Երվինյանը արվեստագիտության դոկտոր է, Յաննիս Քրիսոմալիսի (Յաննի) ղեկավարած նվագախմբի անդամ։
Ջութակով Սամվել Երվինյանը սկսել է զբաղվել յոթ տարեկանից։ Սովորել է Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում՝ Արմեն Մինասյանի ղեկավարությամբ: Նույնիսկ այդ ժամանակ նա իրեն դրսևորել է որպես տաղանդավոր ջութակահար՝ հաղթելով բոլոր մրցույթներում։ Այնուհետև նա ուսումը շարունակել է Երևանի Պ. Չայկովսկու անվան մասնագիտացված դպրոցում, իսկ ավելի ուշ ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որտեղ 1993 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
2002 թվականին նա մեկնել է ԱՄՆ՝ երաժշտական նոր բարձունքների հասնելու համար։ 2003 թվականից նա միանում է Յաննի նվագախմբին և մինչ օրս մասնակցում է խմբի համաշխարհային շրջագայություններին։
Ջութակահարը շատ կապված է հարազատ Երևանի հետ և հաճախ է հիշում սիրելի քաղաքը: «Յուրաքանչյուր հայի համար դժվար է լքել Հայաստանը, բայց իմ երաժշտական կարիերայի համար երկիրը չափազանց փոքր է։ Դա էր իմ տեղափոխության հիմնական պատճառը, և ժամանակն ապացուցեց, որ ես ճիշտ եմ վարվե»,- հարցազրույցներից մեկում նշել է Սամվելը։
Ջութակահարի կինը նույնպես երաժիշտ է, իսկ նրանց ավագ որդին զբաղվում է հարվածային գործիքներով։ Ընտանիքը պահպանում է իր հայկական ինքնությունը և ակտիվորեն կապեր է պահպանում տեղի հայ համայնքի հետ: Սամվելը խոստովանում է, որ Հայաստանում չկա մի տեղ, որն իր համար թանկ չլինի, բայց ամենից շատ կարոտում է մարդկանց: