Սաուդյան լրատվամիջոցների տվյալները չեն համապատասխանում իրականությանը․ «Tasnim» գործակալություն

25 Մայիսի 2026, 23:00

Քաղաքականություն

Իրանական «Tasnim» գործակալությունը հերքել է տեղեկությունները, թե Իրանը պատրաստվում է հարստացված ուրանը դուրս բերել երկրի սահմաններից։

Ավելի վաղ «Al Arabiya» հեռուստաալիքը, հղում անելով անանուն բարձրաստիճան աղբյուրների, հայտնել էր, որ Թեհրանը մտադիր է բարձր հարստացված ուրանը փոխանցել Չինաստանին։

Ի պատասխան՝ «Tasnim»-ը հայտարարել է, որ տեղեկատվության ստուգումը ցույց է տվել դրա անհամապատասխանությունը իրականությանը․ «Սաուդյան այս լրատվամիջոցի տվյալները, ինչպես նաև բանակցությունների մանրամասների վերաբերյալ նրա մյուս հրապարակումները, կեղծ են»։