Սելարայանը հաղթական գոլ է խփել «Ալ Ֆաթեհի» կազմում

04 Ապրիլի 2024, 13:15

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 26-րդ տուրում:

31-ամյա ֆուտբոլիստի 80-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ «Ալ Ֆաթեհը» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է «Ալ Իթիֆակին»:

Սա Սելարայանի չորրորդ գոլն է Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում: Նա նաև կատարել է 8 գոլային փոխանցում: