Շարունակվում են կոպիտ խախտումները Երևանի և մարզերի ընտրատեղամասերում
07 Հունիսի 2026, 13:54
31/6 ընտրատեղամասում քաղաքացին հայտնաբերել է իր տանը հաշվառված անծանոթի:
Գորիսի ընտրատեղամասում “Քաղաքացիական պայմանագրի” վստահված անձը ազդում է քվեարկության մասնակիցների ընտրության վրա:
8/10 ընտրատեղամասում չօգտագործված քվեաթերթիկները թափվել են հատակին:
Սպիտակի տարածաշրջանի Արևաշող գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի խումբ անդամներ մտել են ընտրատեղամաս և ուղղորդում քաղաքացիներին ՝ միջամտելով քվեարկության գործընթացին անմիջապես խցիկներում: