Սիմֆերոպոլի հայկական մշակույթի ազգագրական կենտրոնում ներկայացվել է մեկդարյա պատմություն ունեցող ձեռագիր

03 Նոյեմբերի 2024, 21:20

Հայեր

Սիմֆերոպոլի շրջանի հայկական մշակույթի ազգագրական կենտրոնում ներկայացվել է «Կարաևների տոհմի օրագիրը»: Սա մի փաստաթուղթ է, որը պատմում է անցյալ դարի Ղրիմի հայերի կյանքի մասին։ Այս մասին հայտնում է «Ղրիմի հայկական հասարակություն» տելեգրամ ալիքը։

Օրագրի հեղինակը Մինաս Կարայանն է: Օրագրում տեղ են գտել նրա պապի և հոր պատմությունները, որոնք վերաբերում են 19-րդ դարի երկրորդ քառորդին։ Հայտնաբերված «Կարաևների տոհմի օրագրի» շնորհիվ հայ մեծերի ցանկը համալրվել է նոր անուններով։ Օրագիրն այժմ ռուսերեն է թարգմանվում հայագետների կողմից, իսկ տպագրությունը նախատեսվում է 2025 թվականին։

Միջոցառման ընթացքում հյուրերի համար ստեղծագործական համարներով հանդես են եկել «Արարատ» և «Միասնություն» պարային համույթները:

Նշվում է նաև, որ «Կարաևների տոհմի օրագիրը» ձեռագիր հուշերը ներկայացվել են «Հայկական հետքը 19-20–րդ դարերի Ղրիմի պատմության մեջ» համաժողովի շրջանակներում: