Սոֆյա Սարուխանյանն ընդգրկվել է մուայթայի աշխարհի առաջնությանը մասնակցող ՌԴ հավաքականի կազմում
30 Մայիսի 2026, 20:40
Մոսկվայում բնակվող Սոֆյա Սարուխանյանն ընդգրկվել է 2026 թվականին Մալայզիայում անցկացվելիք մուայթայի աշխարհի առաջնությանը մասնակցող Ռուսաստանի հավաքականի կազմում։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի մուայթայի ֆեդերացիան։
2026 թվականի փետրվարին Սարուխանյանը դարձել էր Ռուսաստանի չեմպիոն՝ մինչև 57 կգ քաշային կարգում։ Երկրի առաջնությունն անցկացվել էր փետրվարի 11-15-ը Նոյաբրսկ քաղաքում։
Մրցաշարի արդյունքներով Սոֆյա Սարուխանյանը նվաճել էր ազգային հավաքականում հանդես գալու իրավունք և ստացել աշխարհի առաջնության ուղեգիր։
2025 թվականին նա դարձել էր Եվրոպայի չեմպիոն՝ մինչև 57 կգ քաշային կարգում, ինչպես նաև աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող՝ մինչև 60 կգ քաշային կարգում։