Սոֆյա Սարուխանյանը կպայքարի մուայթայի աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար

25 Հունիսի 2026, 17:40

Սպորտ

Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում անցկացվող 2026 թվականի մուայթայի աշխարհի առաջնությունում հայ մարզիկները հաջող ելույթներ են ունեցել։

Հովսեփ Ասլանյանը նվաճել է բրոնզե մեդալ, իսկ Սոֆյա Սարուխանյանը դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման ու ոսկե մեդալի համար։

Մրցաշարն անցկացվում է հունիսի 16-26-ը Կուալա Լումպուրի Մերդեկա հրապարակում և համախմբել է աշխարհի ավելի քան 100 երկրների պատվիրակությունների։