Սուրեն Հարությունովը՝ ռուսական խոհանոցի լավագույն խոհարար

05 Հունիսի 2025, 15:50

Հայեր

Սոչիի խոհարարները ոչ միայն փայլուն հանդես են եկել «Խոհանոց առանց սահմանների» փառատոն-մրցույթում, այլև դարձել են Ռեստորանային սպորտի համաշխարհային ֆեդերացիայի անդամներ։

Փառատոնի շրջանակներում, որը տևել է մեկ շաբաթ, Ռուսաստանի հարավի 10 ռեստորան պայքարել են լավագույնի կոչման համար։

Փառատոն-մրցույթի արդյունքներն ամփոփվել են «Իստոկի» ազգային մշակույթների կենտրոնում։ Այսպիսով, ռուսական խոհանոցի լավագույն խոհարար է ճանաչվել է շեֆ-խոհարար Սուրեն Հարությունովը։

Բացի այդ, Հարությունովը դարձել է Ռեստորանային սպորտի համաշխարհային ֆեդերացիայի (WFRS) անդամ, ինչը նշանակում է, որ նա այսուհետև կկարողանա ներկայացնել տարածաշրջանը միջազգային առաջնություններում և մրցույթներում: