«Սպուտնիկ Ադրբեջան»-ի հինգ աշխատակից ազատ է արձակվել

03 Հուլիսի 2025, 19:35

Քաղաքականություն

«Սպուտնիկ Ադրբեջան»-ի հինգ աշխատակիցներ չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում է «Sputnik Ближнее зарубежье» տելեգրամյան ալիքը։

««Սպուտնիկ Ադրբեջան» գործակալության Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող հինգ աշխատակիցների ազատ են արձակել չհեռանալու ստորագրության դիմաց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին «Россия сегодня» մեդիախմբի մաս կազմող «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալությունում անհիմն 7 մարդու են ձերբակալել: «Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը ձերբակալվել են չորս ամսով։