Սրանց համար թուրքերն ավելի հարազատ են, քան ռուսները․ հարցում Երևանում

20 Մայիսի 2026, 22:30

Քաղաքականություն

«Առանց Ռուսաստանի ՀՀ-ի համար դժվար կլինի։ Մինչև այժմ մեզ օգնել է ՌԴ-ն, բայց սրանց համար թուրքերն ավելի հարազատ են, քան ռուսները»,- Alpha News-ի հարցման ժամանակ ասել է Երևանի բնակիչներից մեկն՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների հնարավոր խզմանը։

Քաղաքացիների խոսքով՝ իրադարձությունների նման դասավորման դեպքում ՀՀ-ն Արցախի նման հայաթափվելու է։

«Ամեն դեպքում մեր հացահատիկի 85-90 տոկոսն այնտեղից է գալիս, և եթե հարաբերությունները խզվեն, մեր պետական բյուջեի եկամուտները կնվազեն»,- նշել է հարցման մեկ այլ մասնակից։

Մանրամասները՝ տեսանյութում։