Սրանք ազգային ամեն ինչից հեռու են. արցախցի նկարիչը՝ ՀՀ իշխանությունների մասին

10 Հունիսի 2024, 19:00

Քաղաքականություն

Արցախցի նկարիչ Արծվիկ Լալայանը Alpha News-ի հետ զրույցում ցավով է նկատել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ամենաշատը տուժել են հենց իրենք՝ արցախցիները.

«Որպես արցախցի՝ ամենաշատ տուժածը մենք ենք այս իշխանությունների ձեռքին: Որպես ավելի շատ ազգային մտածողության տեր մարդ՝ տեսնում եմ, որ սրանք ազգային ամեն ինչից հեռու են՝ իրենց անվան, գաղափարախոսության մեջ: Իրենց ինքնությունը, եկեղեցին ժխտում են: Օր առաջ կուզենայի, որ սրանք հեռանային: Իրենք մեծամասնություն են Ազգային ժոզղովում, ամեն ձևի խոչընդոտելու են, ժողովրդի ճնշման տակ իրենք պիտի ուրիշ այլընտրանք չունենան ու գնան այդ քայլին»,- ասել է մեր զրուցակիցը: