Ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ․ Սիրուշոն՝ Նիկոլ Փաշինյանին

26 Օգոստոսի 2026, 18:45

Քաղաքականություն

Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շնորհակալ եմ բոլորին՝ ծանոթներին ու անծանոթներին: Երբեմն մտածում եմ, որ մարդիկ ամեն ինչի հանդեպ անտարբեր են դարձել, հետո տեսնում եմ արձագանքն ու վերաբերմունքը և հասկանում, որ այդպես չէ: Չեմ ուզում ձեզ ցավակցել ոչ իմ զգացածով, ոչ երեխաներիս զգացածով: Հոգնել եմ ուղղակի. Թերևս՝ այսքանը: Շնորհակալ եմ, որ այսքան շատ սրտացավ մարդ կա:

Երկրի վարչապետը սպառնում է՝ ասելով, որ ունեցվածքից կզրկի ինձ, մեզ, երեխաներիս: Իմ կյանքի արժեքները ունեցվածքով ոչ սկսվում են, ոչ ավարտվում: Ի՞նչ դրանով վախեցնելն անիմաստ է: Աշխատում եմ 7-8 տարեկանից: Ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ: Իմ փոխարեն ոչ գրում ես, ոչ ստեղծագործում: Միայն քանդում ես ու փչացնում: Իմ գենը հայկական է: Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ»: