«Strava»-ն բացահայտել է ԱՄՆ զինվորականների տեղակայման վայրերը. ֆիթնես հավելվածն Իրանին օգնել է հարվածներ հասցնել

16 Օգոստոսի 2026, 18:53

Քաղաքականություն

«Strava» ֆիթնես հավելվածը բացահայտել է Մերձավոր Արևելքում ամերիկյան զինվորականների տեղակայման վայրերը, ինչն Իրանին հնարավորություն է տվել հարվածներ հասցնել ԱՄՆ-ի օբյեկտներին:

«Sky News»-ի տվյալներով՝ շուրջ 1,300 օգտատեր հրապարակել է ռազմաբազաներից իրենց մարզումների երթուղիները, ինչը թույլ է տվել պարզել զինծառայողների տեղակայումն ու օրվա ռեժիմը:

Բահրեյնում Ռազմածովային ուժերի կապալառուն տարհանումից հետո նշել է իր վազքի երթուղիները «Crowne Plaza» հյուրանոցի մոտակայքում. վեց օր անց հյուրանոցին հարված է հասցվել, ինչի հետևանքով Պենտագոնի երկու աշխատակից է տուժել: Հորդանանում «Strava»-ի տվյալները նույնպես մատնանշել են ամերիկացի զինվորականների դիրքերը, որոնք ավելի ուշ ենթարկվել են իրանական հարձակման:

Հիմա եթերում