«Տաշիր»-ը Մոսկվայի ահաբեկչությունից հետո ուժեղացրել է անվտանգությունն իր առևտրի կենտրոններում

25 Մարտի 2024, 20:40

Քաղաքականություն

Մերձմոսկովյան Կրասնոգորսկում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո «Տաշիր» ընկերությունների խումբն իր առևտրի կենտրոններում սահմանել է ուժեղացված անվտանգության ռեժիմ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։

««Տաշիր» ընկերության բոլոր օբյեկտներն անցել են անվտանգության ուժեղացված ռեժիմի՝ անվտանգության լրացուցիչ աշխատակիցների ներգրավմամբ և ՌԴ օրենսդրությամբ թույլատրված բոլոր հատուկ միջոցների կիրառմամբ։ Համալիրների տարածք մուտք գործող տրանսպորտային միջոցները ևս ստուգվում են»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո բոլոր օբյեկտներում իրականացվել են նաև հակահրդեհային պաշտպանության լրացուցիչ ստուգումներ։