Տիգրան Համբարձումյանը աշխարհի պատանեկան առաջնությունում պահպանել է 100-տոկոսանոց ցուցանիշը
18 Հունիսի 2026, 19:50
Հունիսի 15-26-ը Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ընթանում է շախմատի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների 2026 թվականի աշխարհի առաջնությունը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, երեք տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունք է ցույց տվել ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը, ով հանդես է գալիս մինչև 14 տարեկան պատանիների խմբում: