Տիգրան Քեոսայանին շնորհվել է ՌԴ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում
24 Հունվարի 2025, 23:02

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր և պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում։
Համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական կայքում։
Հայ դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Տիգրան Քեոսայանը կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի և դերասանուհի Լաուրա Գևորգյանի որդին է։
1990-ականներին Քեոսայանը սկսել է զբաղվել տեսահոլովակների և գովազդային հոլովակների նկարահանմամբ։ Նրա կարիերան կինոռեժիսուրայում սկսվել է 1992 թվականին։ Իր աշխատանքի ընթացքում նա ստեղծել է մոտ 19 ֆիլմ, այդ թվում՝ «Խեղճ Սաշան», «Արծաթափայլ հովտաշուշանը», «Երեք ընկերը», «Ղրիմի կամուրջ. Պատրաստված է սիրով»-ը: