Թուրքերի հետ հնարավոր չէ բարեկամանալ․ Արա Մանուկյան

14 Մարտի 2025, 23:35

Քաղաքականություն

Արա Մանուկյանը, ով հետաքննող լրագրող է ու «Նեմեսիս» գործողության կազմակերպող Շահան Նաթալիի թոռը, Alpha News-ի եթերում ասել է, որ թուրքերի հետ հնարավոր չէ բարեկամանալ այնպես, ինչպես հնարավոր չէր դա անել 100 տարի առաջ։

«Շահան Նաթալին կազմակերպեց «Նեմեսիս» գործողությունը, որ այդ ժամանակ կոչվում էր հատուկ գործ։ Նեմեսիսն, ի դեպ, Շահան Նաթալիի անունն է եղել այդ գործողության մեջ։ Շահանն ամբողջ պատմությունը ներկայացրել է թղթի վրա, որ հանկարծ իրեն ինչ-որ բան պատահի, հայերը չմոռանան, թե ինչպես պետք է վարվել թուրքերի հետ։ Հայերն այդ ժամանակ չէին հավատում, որ հնարավոր է Թալեաթ փաշային կանգնեցնել։ Ինչպես այսօր Նիկոլ Փաշինյանը չի հավատում, որ մենք թուրքերի դեմ կարող ենք պայքարել»,- ասել է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ մենք պետք է պատմությունից դասեր քաղենք։

«Շահանը պատրաստել է այդ թուղթը ոչ թե ուղղակի տպագրելու համար, այլ որ հաջորդ սերունդը, որ պետք է այս պայքարը շարունակի, իմանա՝ ինչպիսի գորոծղությունների պլան պետք է մշակել։

Ինչպես Նիկոլ Փաշինյանն է այսօր անում, 1918-1920 թթ․ նույն բաներն արել են մեր ղեկավարները։ Պատմությունը կրկնվում է։ Մենք պետք է սովորենք պատմությունից։ Ասել է՝ ով Հայաստանի ղեկավար լինի, այս գիրքն անպայման պիտի կարդա ու ուսումնասիրի»,- ասել է Արա Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։