Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով տուժել է 16 մարդ
14 Ապրիլի 2026, 14:09
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող դպրոցում կրակոցների հետևանքով տուժել է 16 մարդ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
Հարձակումը իրականացրել է 18-ամյա պատանի, որը մահացել է նրան ձերբակալելու գործողության ընթացքում։ Դեպքը տեղի է ունեցել Շանլըուրֆա նահանգում։
Հարձակվողը մտել է դպրոցի տարածք և երկարափող զենքից անկանոն կրակ բացել։ Այնուհետև նա ներխուժել է շենք, որտեղ շարունակել է կրակել։ Աշակերտների մի մասը կարողացել է դուրս գալ շենքից՝ պատուհաններից ցատկելով։
Ըստ աղբյուրի՝ բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից չորսի վիճակը գնահատվում է միջին ծանրության։