Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը մեկնաբանել է Փաշինյանի հրապարակումը․ «Նոր քայլ ուղիղ առևտրում»

24 Մայիսի 2026, 11:50

Հայեր

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշել էր, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը X սոցիալական ցանցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ախալքալաք-Կարս երկաթուղին Հայաստանի համար բացելու մասին հրապարակումը:

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում նոր քայլ ուղիղ առևտրում։ Հույս ունեմ, որ այս նոր քայլը, որը նաև կուժեղացնի Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև քառակողմ համագործակցությունը և նշանակալի ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության մեջ, հաջողություն կբերի այս բոլոր երկրներին», ասել է Քըլըչը։