Տպավորիչ հաղթանակ Ադլերում․ Օգանիսյանը նվաճել է չեմպիոնական գոտին
23 Օգոստոսի 2026, 14:10
Օգոստոսի 22-ին Ադլերում կայացած RCC Boxing պրոֆեսիոնալ մրցաշարում հայ բռնցքամարտիկները տպավորիչ հաղթանակներ են տարել։
Մրցելույթների գլխավոր իրադարձությունը գերթեթև քաշային Վալերի Օգանիսյանի (11-0) մենամարտն էր. նա առավելության է հասել թուրք մարզիկ Էգե Արին Կոնուկի (15-2) նկատմամբ և նվաճել EBP չեմպիոնական գոտին։
Հաջողությամբ է հանդես եկել նաև գերծանրքաշային կարգում անպարտելի Վարդան Հարությունյանը՝ տանելով հերթական հաղթանակը։