Տվերի «Լուսաբաց» հայկական դպրոցն՝ արդեն սեփական հարկի տակ

28 Մայիսի 2026, 17:43

Կրթություն

Տվերի «Լուսաբաց» հայկական դպրոցն իր դռներն է բացել սեփական տարածքում՝ Տվերի հենց կենտրոնում գտնվող նոր ու հարմարավետ միջավայրում։

Այժմ աշակերտները սովորում են ջերմ ու հարմարավետ մթնոլորտում, որտեղ յուրաքանչյուրն ունի հնարավորություն առավել խորությամբ ծանոթանալու հայերենին, մշակույթին և ավանդույթներին։