Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահ

05 Օգոստոսի 2026, 18:37

Քաղաքականություն

Վահագն Ալեքսանյանը 62 կողմ, 27 դեմ ձայներով ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ: Քվեարկության արդյունքը ներկայացրել է հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել էր, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը: Երեկ ԱԺ նախագահի տեղակալ էր ընտրվել նաև ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը։

Խորհրդարանի նախագահի մյուս տեղակալի պաշտոնի համար առաջադրված է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանը։