Վարդաշենցիների ակցիայի ժամանակ բերման ենթարկվածի մոր առողջական վիճակը վատացել է
20 Օգոստոսի 2026, 12:14
Վարդաշեն թաղամասի վթարային շենքերի բնակիչների ակցիայի ժամանակ բերման ենթարկված տղայի մոր առողջական վիճակը վատացել է։
Հավաքվածները պատմել են, որ տղան մոր հետ փողոցն էր անցնում, ոստիկանները հրել են կնոջը, տղամարդն էլ հարվածել է ոստիկանին: Տղամարդը 42 տարեկան է, 10 տարեկանից առողջական խնդիրներ ունի, 2 անգամ գլխի վիրահատություն է տարել, էպիլեպսիայով հիվանդ է:
Ոստիկաններից մեկը նշել է, որ բոլորի նման կանգնած են եղել, չեն իմացել, որ հիվանդություն ունի տղամարդը: