Վատիկանի սուրբ Պետրոս հրապարակում հնչել է «Կիլիկիա» երգը
21 Մայիսի 2026, 11:15
Վատիկանի սուրբ Պետրոս հրապարակում հնչել է «Կիլիկիա» երգը։ Այն կատարել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն և կաթողիկոսության սրբազան հայրերը։
Հռոմի Լևոն XIV պապը և Արամ Ա կաթողիկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում գլխավորել են հերթական հրապարակային ընդհանուր ունկնդրությունը։ Հռոմի պապը հատուկ ողջույնի խոսք է ուղղել Արամ Ա. վեհափառ հայրապետին, որն այս առիթով ևս կենտրոնական ամբիոնին էր, Հռոմի պապի կողքին։
«Սիրելի եղբայրներ և քույրեր, Արամ Ա Հայ առաքելական եկեղեցու Կիլիկիո կաթողիկոս, այս եղբայրական այցը կարևոր առիթ է ամրապնդելու կապերը, որոնք արդեն գոյություն ունեն մեր մեջ, մինչ մոտենանք մեր եկեղեցիների լիակատար միության»,–ասել է Հռոմի պապը։