Վեհափառ Հայրապետի և վեց Սրբազանների գործը կուղարկվի Երևանի քրեական դատարան
28 Օգոստոսի 2026, 17:41
Դատավոր Սերժ Ռուշանյանը որոշում է կայացրել Վեհափառ Հայրապետի և վեց Սրբազանների գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։
Մայրաքաղաքի դատարանը պետք է քննի գործի տարածքային ենթակայության հարցը և որոշի՝ արդյոք քննությունը պետք է իրականացվի Արմավիրի մարզի առաջին ատյանի քրեական դատարանում։