Վեհափառի դատավարությունը համարում եմ ողջ հայության խայտառակությունը․ Սամվել Կարապետյան
06 Օգոստոսի 2026, 15:07
Դեռ պետք է ՀԷՑ-ը կարողանան խլել, որ հանձնեն պետական կառավարմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ընկերությունը հանձնվելու է հավատարմագրային կառավարման։
«Դրա համար գոյություն ունեն դատարաններ` ներհայաստանյան ու միջազգային։ Մենք հիմա պայքարում ենք իրենց ապօրինությունների դեմ»,- նշել է Սամվել Կարապետյանը։
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, երբ Վեհափառ Հայրապետն ու ևս 6 սրբազաններ կանգնելու են դատարանի առջև, ինչպես նաև հիշեցմանը, որ իր դեմ հարուցված քրեական գործը սկսվել էր եկեղեցին պաշտպանելու վերաբերյալ հայտարարություններից հետո, Կարապետյանը նշել է․
«Ես սա համարում եմ ամբողջ հայության խայտառակությունը։ Ինձ թվում էր՝ իշխանությունները ուշքի կգան, բայց դեռ շարունակում են»։