Վեհափառը Սարդարապատում հարգանքի տուրք մատուցեց մայիսյան հերոսամարտի քաջարի հայորդիների անմար հիշատակին

28 Մայիսի 2026, 12:53

Քաղաքականություն

Մայիսի 28-ին Հանրապետության տոնի առիթով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, այցելել է Սարդարապատի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու մայիսյան հերոսամարտերում զոհված քաջարի հայորդիների անմար հիշատակին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծաղկեպսակ զետեղեց հուշակոթողի առջև, ապա աղոթք բարձրացրեց հայրենյաց պաշտպանների հոգիների հանգստության համար: