Վրաստանի խորհրդարանը դադարեցրել է ընդդիմադիր 49 պատգամավորների լիազորությունները
05 Փետրվարի 2025, 15:43

Վրաստանի խորհրդարանը վաղաժամկետ դադարեցրել է 49 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները, գրում է Sputnik Գրուզիան։
Խոսքն ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար», «Միասնություն-Ազգային շարժում», «Ուժեղ Վրաստան» դաշինքների ներկայացուցիչների մասին է, որոնք անցել են խորհրդարան, սակայն չեն ճանաչում ընտրությունների արդյունքները: Նրանք իրենց լիազորությունները դադարեցնելու պահանջ են ներկայացրել դեռևս դեկտեմբերին։
Այժմ Վրաստանի խորհրդարանում պաշտոնապես կա 101 պատգամավոր, որից 81-ը՝ իշխող «Վրացական երազանք»-ից, 8-ը՝ «Ժողովրդական իշխանություն» կուսակցությունից, որը դարձել է ընդդիմություն, և 12-ը՝ «Գախարիա հանուն Վրաստանի» կուսակցությունից: Նրանք նույնպես չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, բայց իրենց լիազորությունները դադարեցնելու դիմում չեն ներկայացրել: