Վրաստանում նախագահական ընտրություններ են

14 Դեկտեմբերի 2024, 14:25

Քաղաքականություն

Վրաստանի խորհրդարանում ընթանում է նախագահական ընտրությունների քվեարկության ընթացակարգը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների արդյունքները կհայտարարի ընտրական կոլեգիայի անդամների ձայների հաշվարկից հետո: Ընտրողների ընտրությունը սահմանափակ է, քանի որ նախագահի թեկնածու առաջադրել է միայն իշխող կուսակցությունը։

Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը հայտարարել են կեղծիքի մասին և հրաժարվել են աշխատել ներկայիս օրենսդիր մարմնում:

Նախագահի թեկնածուն «Վրացական երազանքի» պատգամավոր, նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին է։ 2022 թվականից ներկայացնում է նաև «ժողովրդի ուժը» քաղաքական խումբը, որը հայտնի է իր հայրենասիրական և ավանդապաշտ դիրքորոշմամբ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Վրաստանում բողոքի ակցիաներ են սկսվել՝ ի պատասխան իշխանությունների որոշման՝ օրակարգից հանել ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը մինչև 2028 թվականը: Հանրահավաքները տեղի են ունեցել Վրաստանի տարբեր քաղաքներում, սակայն Թբիլիսիում դրանք համակարգված և մասշտաբային բնույթ են ստացել։