Խավարին հաղթում է լույսը. Արամ Վարդևանյան

26 Օգոստոսի 2026, 21:26

Քաղաքականություն

Նման պայմաններում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու իրավական հիմքերը բացակայում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական վարույթին։

Նրա խոսքով՝ այս գործում քաղաքական բաղադրիչն այն աստիճան ակնհայտ է, որ դժվար թե որևէ մեկը կհերքի։

«Ես գտնում եմ, որ լավագույն պայքարի միջոցը ի վերջո լինելու է իրավունքի գերակայությունը, մարդասիրության սկզբունքի վերականգնումը և դրա գերակայությունը։

Ես չեմ գտնում, որ ատելությանը պետք է պատասխանել ատելությամբ, սխալին պետք է պատասխանել սխալով։ Իսկապես, խավարին հաղթում է լույսը։ Ես դրան անկեղծորեն եմ հավատում»,- նշել է Վարդևանյանը։